Աշխարհ

10.09.2015 13:04


Ադրբեջանում ՃՏՊ-ից ենթասպա է զոհվել, մեկ զինծառայող էլ ծանր վիրավորվել է

Ադրբեջանում ՃՏՊ-ից ենթասպա է զոհվել, մեկ զինծառայող էլ ծանր վիրավորվել է

Սեպտեմբերի 9-ի գիշերը Ադրբեջանի Լենքորան քաղաքում Հեյդար Ալիեւի անվան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 34-ամյա ենթասպա Ռամին Գիյամեդդին օղլու Մամեդլին եւ ծանր վիրավորվել 24-ամյա զինծառայող (կոչումը չի նշվում) Ռասիմ Նովրուզ օղլու Ումիդովը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ report.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՃՏՊ-ի ենթարկված OpelAstra ավտոմեքենայի ղեկին եղել է ենթասպա Մամեդլին: Զոհված եւ վիրավոր զինծառայողները եղել են Խաչմազի շրջանից եւ ծառայելիս են եղել միեւնույն զորամասում:

Զինծառայողը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել պողոտայի մայթին գտնվող ծառին: Ուժգին հարվածից վարորդը մեքենայից դուրս է շպրտվել, իսկ ծառն ընկել է նրա վրա: Զինծառայող Ումիդովը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Լենքորանի հոսպիտալ: Փաստի հետ կապված Ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը