Լրահոս

10.09.2015 20:20


Արսենը և Արմինեն իրենց ընկերների հետ թմրանյութ են օգտագործել

Արսենը և Արմինեն իրենց ընկերների հետ թմրանյութ են օգտագործել

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8–րդ շենքի բնակիչներ Արսենն ու Արմինեն իրենց ընկերների հետ թմրանյութ են օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման է ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Ս.-ին, 1972 թ. ծնված Արմենուհի Մ.-ին, 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ին և 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ին:
Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է 6 ներարկիչ` դեղնավուն նյութի մնացորդներով, ներարկիչի ռետինե 6 խողովակ, իսկ բնակարանի պատուհանի տակ գտնվող հողամասից հայտնաբերվել է ներարկիչ` ռետինե խողովակով, որի մեջ առկա էր 3 գ դեղնավուն հեղուկ:
Արսեն Ս.-ն հայտարարել է, որ թմրանյութը, ներարկիչները և ռետինե խողովակներն իրենն են, թմրանյութն ինքն է պատրաստել` իր օգտագործման համար:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը