Լրահոս

10.09.2015 19:53


«Սրբ. Հովհաննես եկեղեցու» մոտակայքում այրվել է 800 քմ խոտածածկ տարածք

«Սրբ. Հովհաննես եկեղեցու» մոտակայքում այրվել է 800 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում` «Սրբ. Հովհաննես եկեղեցու» մոտակայքում այրվել է 800 քմ խոտածածկ տարածք, Սարալանջ թաղամասի Ս. Բագրատունու հուշարձանի մոտակայքում` 3000 քմ բուսածածկույթ:

Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակա սարալանջում` 30 հա, Աբովյան քաղաքի Ջրվեժ թաղամասի ջերմոցների մոտակայքում` 500 քմ, Բյուրեղավան քաղաքի «Բ» թաղամասի 13 շենքի մոտակաքյում` 6 հա, Նուռնոս գյուղի ամառանոցների Շինարարների 4-րդ փողոցում` թիվ 13 հողակտորում` 200 քմ, Ջրվեժ գյուղի «Ա» թաղամասի թիվ 27 փողոցի 8-րդ տան մոտակայքում` 1000 քմ, ԼՂՀ-ի հետ սահմանային գոտում` Կովսականի շրջանում, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի արոտավայրերում` 40 հա, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում` 15 հա, Տավուշի մարզի Գանձաքար գյուղում` կամրջի մոտակայքում` 200 քմ, Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում` 6 հա հնձած արտ, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 2 հա, Երևան-Սևան 16-րդ կմ-ում` 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը