Աշխարհ

10.09.2015 19:05


Մոսկվայի գեյ շքերթի կազմակերպիչը քաղաքացիություն է խնդրել Շվեյցարիայից

Մոսկվայի գեյ շքերթի կազմակերպիչը քաղաքացիություն է խնդրել Շվեյցարիայից

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված գեյ շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեևը «Ինսթագրամի» իր էջում հայտնել է, որ Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու համար դիմել է այդ երկրի իշխանություններին:

«Պաշտոնապես դիմել եմ Ժնևում Շվեյցարիայի դաշնային իշխանություններին՝ խնդրելով Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացիություն տրամադրել: Տարիներ շարունակ ունեմ դրա բոլոր իրավունքները` կապված յոթ տարի առաջ` 2008թ-ի սեպտեմբերին կնքված միասեռ քաղաքացիական գործընկերության հետ: Ամեն դեպքում, չեմ պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: Շվեյցարական քաղաքացիություն ինձ տրամադրելու հարցը պետք է լուծվի մինչև ս.թ. ավարտը», - հայտնել է Ալեքսեևը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը