Լրահոս

17.11.2009 16:18

«Deno Gold Mining» ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքում մարդ է զոհվել

Ըստ «Էկոլուրի», «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 15-ին մարդ է զոհվել: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են:

Կապանի  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում  աշխատողի զոհվելու վայրի վրա, քանի որ հայտնի է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն  արգելք է դրել հանքանյութի արդյունահանման գոտում գտնվող Շահումյան բանավանում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների վրա՝ պատճառաբանելով մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները: Չճշտված տվյալների համաձայն՝ «Deno Gold Mining»-ը ներքին հրամանով արգելել է տեղեկատվություն տրամադրել մինչեւ ընկերության՝ պաշտոնական հաղորդագրություն հրապարակելը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։