Հիլարի Քլինթոնը պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
Ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգսի անվան ինստիտուտում՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրանցիներն ու ամբողջ աշխարհը պետք է հասկանան, որ անհրաժեշտության դեպքում մենք գործելու ենք վճռականորեն: Իրանի ղեկավարներին ուզում եմ ասել հետևյալը՝ ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա ձեզ միջուկային զենք ստանալ: Նախագահի պաշտոնում ես նախաձեռնելու եմ բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի պաշտպանեմ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներին: Եթե Իրանը փորձի ատոմային զենք ստանալ, ես առանց հապաղելու ռազմական ուժ կկիրառեմ», - հայտարարել է Քլինթոնը:
Նա նաև նշել է, որ թույլ չի տա Իրանին հովանավորել ահաբեկչությունն ու ստեղծել բալիստիկ հրթիռներ, և կպահանջի դաշնակիցներից արգելափակել իրանյան ռազմանավերի ու ինքնաթիռների ճանապարհը, եթե Իրանը փորձի խառնվել Եմենում և Սիրիայում ստեղծված իրավիճակին:

7or.am