Տնտեսական

10.09.2015 11:52


Էլեկտրաէներգիայի սակագինը կփոխհատուցվի մինչև սեպտեմբերի 20-ը

Էլեկտրաէներգիայի սակագինը կփոխհատուցվի մինչև սեպտեմբերի 20-ը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը մինչև 500 կվտ/ժամ էլեկտրաէներգիա ծախսող ՓՄՁ–ների համար կառավարությունը կփոխհատուցի մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ բնակչության համար փոխհատուցումն արդեն իսկ կատարվում է։

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ նշել է, որ խորհրդատվություններն անց են կացվելու 3 փուլով։ Առաջին փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, 2-րդը՝ հոկտեմբերին, 3–րդը՝ նոյեմբերին։ Առաջին փուլում միջազգային խորհրդատվական ընկերությունը կուսումնասիրի ՀԷՑ-ի 2010-2015 թթ. սակագների վերանայման փոփոխության, էներգետիկ հաշվեկշռի և արտադրական ամբողջ շղթայի մաս կազմող մյուս բաղադրիչների հարցերը։ Պարզելու է նաև, թե որքանով էին 6,93 դրամով թանկացման հիմքերն արդարացի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը