Աշխարհ

10.09.2015 11:35


Հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրդական կուսակցության առաջնորդի դեմ

Հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրդական կուսակցության առաջնորդի դեմ

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Նա մեղադրվում է մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Դեմիրթաշին մեղադրանք է առաջադրվել թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին հրապարակայնորեն նվաստացնելու, հանցագործության դրդելու, հանրապետության նախագահին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու հոդվածներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը