Աշխարհ

10.09.2015 11:20


ԵԽ–ն և ԵՄ–ն անհանգստացած են Թուրքիայում առկա իրավիճակի կապակցությամբ

ԵԽ–ն և ԵՄ–ն անհանգստացած են Թուրքիայում առկա իրավիճակի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ հանդիպման ժամանակ Տուսկը մտահոգություն է հայտնել թուրքական «Հուրրիեթ» պարբերականի խմբագրության վրա իրականացված հարձակումների կապակցությամբ և դատապարտել Թուրքիայում տեղի ունեցող հարձակումները քրդական կուսակցության դեմ։

«Անհրաժեշտ է, որ մթնոլորտը հանդարտվի, և վերականգնվի օրենքի գերակայությունը»,-Տուսկի խոսքերն է մեջբերում «Հուրրիեթ»-ը։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցչի պաշտոնական հայտարարության մեջ էլ ասվում է, որ ԵՄ–ն անհանգստացած է Թուրքիայում անվտանգության իրավիճակի վատթարացմամբ։

«Թուրքիայում անվտանգության իրավիճակի վատթարացումը, ԶԼՄ–ի և քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումները խիստ անհանգստացնող են։ Անհրաժեշտ է, որ ժամանակավոր կառավարությունն ու Թուրքիայի քաղաքական բոլոր առաջնորդները միավորվեն և այդ հարձակումները դադարեցնելու կոչ հղեն։ ԵՄ-ն ցավում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ հարձակումների կապակցությամբ և դատապարտում է ահաբեկչական գործողությունները»,- ասված է այդ հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը