Աշխարհ

10.09.2015 11:11


Գերմանիայի ԱԳՆ–ն խորհուրդ է տալիս ՌԴ–ին չխառնվել Սիրիայի իրավիճակին

Գերմանիայի ԱԳՆ–ն խորհուրդ է տալիս ՌԴ–ին չխառնվել Սիրիայի իրավիճակին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կոչ է արել Ռուսաստանին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային չընդլայնել ռազմական միջամտությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմում։ Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և ՄԱԿ-ի նոր նախաձեռնությունները նոր պայմաններ են ստեղծում Սիրիայի հակամարտության լուծման հարցում։ Այդ իսկ պատճառով անընդունելի է, որ հիմնական գործընկերները հենվեն միայն ռազմական ուժի վրա», - ասել է Շթայնմայերը՝ հավելելով, որ ամենաշատն անհանգստացնում են Ռուսաստանի կողմից Դամասկոսին զենք մատակարարելու մասին հաղորդագրությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը