Հիմնարկության սենյակներից մեկի սեղանին դրված պայուսակից գողացել է դրամապանակը
Օգոստոսի 28-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Գայանե Գ.-ին: Պարզվել է, որ նա մի հիմնարկության սենյակներից մեկի սեղանին դրված պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և գրառում՝ քարտի գաղտնաբառի նշումով: Այնուհետև բանկոմատներից մեկում փորձել էր բախտը՝ գողացած քարտից կանխիկացնելով 271.000 դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ մի քանի օր անց, վախենալով բացահայտվելուց և անխուսափելի պատժից, հետ է վերադարձրել 271.000 դրամն ու դրամապանակը: Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն:
Հիմնարկության սենյակներից մեկի սեղանին դրված պայուսակից գողացել է դրամապանակը
Օգոստոսի 28-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Գայանե Գ.-ին:
Պարզվել է, որ նա մի հիմնարկության սենյակներից մեկի սեղանին դրված պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ և գրառում՝ քարտի գաղտնաբառի նշումով: Այնուհետև բանկոմատներից մեկում փորձել էր բախտը՝ գողացած քարտից կանխիկացնելով 271.000 դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մի քանի օր անց, վախենալով բացահայտվելուց և անխուսափելի պատժից, հետ է վերադարձրել 271.000 դրամն ու դրամապանակը:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: