Շանլիուրֆայում ոստիկանները 5,5 տոննա պայթուցիկով բեռնատար են կանգնեցրել
Թուրքիայի հարավ–արևելքում 5,5 տոննա պայթուցիկ նյութով բեռնատար է կանգնեցվել։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ մեքենան, որին ոստիկանները հետևում էին Դիարբեքիրից, կանգնեցվել է Շանլիուրֆա քաղաք տանող ճանապարհին։
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ստվարաթղթե արկղեր՝ պլաստիկե պայթուցիկ նյութով, որոնք թաքցված էին սոխով լի պարկերի տակ։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է և ցուցմունք է տալիս։
Հիշեցնենք՝ վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 30 թուրք զինվորական ու ոստիկան է մահացել քուրդ զինյալների գրոհների հետևանքով։ Երեքշաբթի Իգդիրում միկրոավտոբուս էր պայթեցվել, որի հետևանքով 13 մարդ էր զոհվել։ Պայթյունը զգացվել էր նաև ՀՀ տարածքում։
Թուրքիայում իրավիճակը կտրուկ լարվեց հուլիսի 20–ին Սիրիայի հետ սահմանակից Սուրուչում իրականացված ահաբեկչության հետևանքով, որի պատասխանատվությունը ստանձնեց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Թուրքիայի ԶՈւ–ն F-16 կործանիչներով, զրահամեքենաներով ու հրետանիով քանիցս հարվածներ է հասցրել ՔԱԿ–ի և ԻՊ–ի դիրքերին Իրաքի հյուսիսում և Թուրքիայի հարավ–արևելքում։

7or.am