Աշխարհ

10.09.2015 09:45


Թուրքիայի ԱԳՆ–ն ՌԴ–ից իր օդային տարածքն օգտագործելու հարցում չի ստացել

Թուրքիայի ԱԳՆ–ն ՌԴ–ից իր օդային տարածքն օգտագործելու հարցում չի ստացել

Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Անկարան իր օդային տարածքով թռիչքի թույլտվության հարցում չի ստացել ՌԴ–ից, որի ինքնաթիռները մարդասիրական օգնություն էին տանելու Սիրիա։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է թուրքական գերատեսչության ներկայացուցիչը։

«ՌԴ–ից որևէ հարցում չի ստացվել Սիրիա թռչելու նպատակով թուրքական օդային տարածքն օգտագործելու վերաբերյալ»,–ասել է նախարարության աշխատակիցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը թույլատրել է ռուսական ինքնաթիռներին Սիրիա թռչել իր օդային տարածքով, քանի որ Բուլղարիան պաշտոնապես փակել էր իր տարածքը Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռների դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը