Լրահոս

10.09.2015 09:04


ՃՏՊ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում և Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին

ՃՏՊ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում և Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ Բ. Ա., ծնված 1976 թ.) 33 UT 944 պետհամարանիշի և «Օպել Կորսա» մակնիշի 34 SR 140 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1993 թ. ծնված Հ. Խ.-ը և ուղևոր 1993 թ. ծնված Լ. Պ.-ը, տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 51-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 51-րդ կմ-ում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 22 UT 960 պետհամարանիշի ավտոմեքնենան (վարորդ՝ 1985 թ. Դ. Ա. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ օգնել են ավտոմեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը