Լրահոս

09.09.2015 16:18


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության համաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության համաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը «Zham.am»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախաձեռնության համաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության համաժողովն անցկացնելու համար դահլիճ չտրամադրելը, ինչի մասին Դավիթ Հովհաննիսյանը հայտնել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, նա պատասխանեց.

«Հայաստանի ամբողջ բիզնես դաշտը գտնվում է իշխանությունների տոտալ վերահսկողության ներքո. եթե այդ հյուրանոցներից մեկը համարձակվի չկատարել եկող հրահանգը և դահլիճ տրամադրի մեզ, հետագայում կունենա բազմաթիվ խնդիրներ։ Այդ անհնազանդ ընկերությանը ճնշելու համար գործի կդրվեն բոլոր պետական լծակները` հարկայինից սկսած՝ անվտանության ծառայությունով վերջացրած։ Դրա բազմաթիվ օրինակներ հանրությունն արդեն տեսել է։ Ըստ էության, Հայաստանում մասնավոր սեփականություն գոյություն չունի. մասնավոր ընկերությունների տերերը ժամանակավոր կառավարիչներ են՝ իրենց ստեղծած ընկերություններում, որոնք ցանկացած պահի կարող են հայտնվել ունեզուրկի կարգավիճակում։ Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ մենք կգտնենք որևէ տարածք մեր նախանշած օրը՝ սեպտեմբերի 12-ին, մեր համաժողովն անցկացնելու համար»։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը