Աշխարհ

09.09.2015 15:30


Սերը տարիք չի հարցնում. 84–ամյա Կրասկոն ամուսնացել է 24–ամյա ուսանողուհու հետ (լուսանկարներ)

Սերը տարիք չի հարցնում. 84–ամյա Կրասկոն ամուսնացել է 24–ամյա ուսանողուհու հետ (լուսանկարներ)

Ռուսական հայտնի դերասան, 84-ամյա Իվան Կրասկոն այսօր ամուսնացել է իր ուսանոհուղու` 24-ամյա Նատալյա Շևելի հետ: «Вести .ru»-ի փոխանցմամբ` հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում:

Թեև սա արդեն Կրասկոյի 4-րդ ամուսնությունն է, նորապսակները պնդում են, որ տարիքային տարբերությունը նրանց համար խոչընդոտ չէ. սերը տարիք չի ճանաչում:

Ամուսնության պալատ նորապսակները մտել են ձեռք ձեռքի բռնած։ Արարողությունից հետո նրանք գնալու են զբոսնելու և լուսանկարվելու, իսկ օրվա երկրորդ կեսին նախատեսված է տոնական խնջույք, որն անցկացվելու է Դերասանի տանը:

Հարսանիքի նախօրեին պատասխանելով «Super» ամսագրի հարցերին՝ Նատալյան խոստովանել է, որ մեծահասակ դերասանը գերել է նրան իր իմաստությամբ:

«Ինձ միշտ անհրաժեշտ էր այնպիսի տղամարդ, որը կստիպի ինձ զարգանալ: Իսկ սեփական ընտանիքի գլուխ դարձնել մի մարդու, ում հետ քննարկելու ես, որ կարտոֆիլն անհրաժեշտ է դնել լվացարանի տակ, կամ որտեղ է պետք դնել հեծանիվը, ինձ պետք չէ», - ասել է Շևելը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը