ԱՄՆ պետդեպը Թուրքիային ԶԼՄ-ի ազատությունը հարգելու կոչ է արել
ԱՄՆ–ին անհանգստացրել է թուրքական «Հուրրիեթ» պարբերականի վրա իշխող կուսակցության համակիրների իրականացրած հարձակումը։
Ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը, այս մասին լրագրողներին ասել է գերատեսչության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:
«Կոչ ենք անում Թուրքիային հարգել ԶԼՄ–ի ազատությունը և այն պաշտպանել Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքներով: Դրանք ցանկացած առողջ ժողովրդավարության առանցքային տարրերն են»,- ասել է Քիրբին:
Նա նաև մտահոգիչ է համարել, որ «Հուրրիեթ»-ի դեմ իրականացվող գործողությունները խրախուսվում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների կողմից:

7or.am