Աշխարհ

09.09.2015 18:05


Բրիտանացին բաժանվել է ընկերուհուց՝ հանուն որի 305 կգ–ով նիհարել էր (լուսանկարներ)

Բրիտանացին բաժանվել է ընկերուհուց՝ հանուն որի 305 կգ–ով նիհարել էր (լուսանկարներ)

Բրիտանացի Փոլ Մեյսոնն աշխարհի ամենագեր մարդու կոչումն ուներ, քանի դեռ չէր սիրահարվել ամերիկուհի Ռեբեկկե Մաունթինին։ Հանուն սիրո 445 կգ կշռող տղամարդը 305 կգ–ով նիհարեց։ Ուշագրավ է, որ կորցնելով իր քաշի մոտ երեք քառորդը՝ Մեյսոնը որոշեց բաժանվել սիրելիից։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Տղամարդու խոսքերով՝ ավելորդ ճարպն ու մաշկը հեռացնելու վիրահատությունից հետո նա «կորցրել է հարաբերությունները շարունակելու շարժառիթը»։

Բրիտանացին գրել է, որ Ռեբեկկեի հետ շարունակում են հիանալի ընկերներ մնալ. տղամարդը կապրի նրա մոտ՝ Նյու Յորքում, մինչև կկարողանա բնակարան վարձակալելու գումար աշխատել։

Վիրահատության համար Մեյսոնը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ է հասել։ Ապրիլին նյույորքյան «Lenox Hill» հիվանդանոցում նրա մարմնից 21 կգ ավելորդ մաշկ են հեռացրել։ Բոլոր վիրահատություններից հետո Մեյսոնի քաշը հասել է մոտ 120 կգ–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը