Աշխարհ

09.09.2015 20:25


Ավելի քան 400 հազ ռուսաստանցի դեմ է պատժամիջոցային ապրանքների ոչնչացմանը

Ավելի քան 400 հազ ռուսաստանցի դեմ է պատժամիջոցային ապրանքների ոչնչացմանը

Ռուսաստանում ավելի քան 400 հազ մարդ դեմ է արտահայտվել պատժամիջոցային ապրանքների ոչնչացմանը:
Համապատասխան խնդրագիրը հայտնվել է «Change.org» կայքում, որն ուղղված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Պետդումային:
Խնդրագրի հեղինակներն առաջարկում են չեղյալ հայտարարել հրամանագիրը, իսկ պատժամիջոցային մթերքները փոխանցել կարիքավոր ընտանիքներին:

«Ինչո՞ւ մենք պետք է ոչնչացնենք թարմ եվրոպական մթերքները, որոնցով կարելի է կերակրել վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին, աղետներից տուժածներին և այլն», - հարցնում են խնդրագրի հեղինակները` նշելով, որ մթերքների ոչնչացումը հավելյալ բեռ է պետական բյուջեի համար, մինչդեռ մթերքների բաշխումով կարող են զբաղվել բարեգործական կազմակերպությունները։

«Մենք խնդրում ենք Ռուսաստանի նախագահին չեղյալ հայտարարել իր հրամանը և դիմում ենք Պետդումային՝ պահանջելով քննարկել և կարճ ժամկետում օրենք ընդունել ոչնչացման ենթակա եվրոպական մթերքներն և սպառողական ապրանքները բնակչության ամենակարիքավոր խմբերին փոխանցելու մասին», - ասված է խնդրագրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը