Աշխարհ

09.09.2015 19:45


ԱՄՆ քաղաքացին իրագործել է երազանքը՝ թռել է ռուսական ռեակտիվ կործանիչով

ԱՄՆ քաղաքացին իրագործել է երազանքը՝ թռել է ռուսական ռեակտիվ կործանիչով

ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Թիլին վերջապես կատարել է իր երազանքը՝ թռել է ռուսական ռեակտիվ կործանիչով: «Politrussia»-ի փոխանցմամբ՝ նրա երազանքի արժեքը կազմել է 14 516 դոլար, որի դիմաց նա հնարավորություն է ստացել Նիժնի Նովգորոդում թռչել «МиГ-29»-ով:

Թիլին պատմել է, որ մեծ գումար է շահել և որոշել է իրականացնել իր մանկության երազանքը: Այդ գործում նրան օգնել է «Սոկոլ» ավիակառուցող գործարանը, որն արտադրել է հայտնի «МиГ-31»–ը և «МиГ-25»–ը, որոնք հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին թռչել կործանիչներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը