Սեպտեմբերի 9-ի գիշերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել քրդաբնակ շրջաններում։
Անկարայում և Ստամբուլում էլ հարձակվել են քրդամետ «HDP» կուսակցության գրասենյակների վրա։ Այս մասին հայտնում է «dha.com.tr»–ն։
Նշվում է նաև, որ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ քաղաքի Բեյբահչե թաղամասում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» համակիրների կազմակերպած ցույցի ժամանակ բողոքի գործողության մասնակիցներից մեկը կրակել է ոստիկանների վրա։ Վիրավորվել է մեկ ոստիկան։
Վան նահանգի Էրչիշ գավառում էլ «PKK»-ի զինյալները փակել են Էրչիշ-Ադիլզեվազ ճանապարհը և հրդեհել բեռնատար 3 մեքենա։ 8 բեռնատար ավտոմեքենա էլ այրել են Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհին գտնվող Բուզլուփընար գյուղի մոտակայքում։
Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել

7or.am