Լրահոս

09.09.2015 21:06


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 8-ից 9-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 8-ից 9-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 8, դրամանենգության 1 և խուլիգանության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը