Բուլղարիայի ՊՆ–ն բացատրություն է տվել ՌԴ ինքնաթիռների դեմ օդային ճանապարհը փակելու վերաբերյալ
Բուլղարական «BTV» տեղական ալիքի եթերում Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևը բացատրություն է տվել Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռների դիմաց օդային ճանապարհը փակելու վերաբերյալ:
Ըստ Նենչևի՝ երկրի արտգործնախարարության մոտ կասկածներ են առաջացել` կապված տեղափոխվող բեռների բնույթի հետ։ Պաշտպանության նախարարի կարծիքով՝ չի բացառվում, որ խոսքը զենքի տեղափոխման մասին է:
«Ես չեմ կասկածում, որ արտգործնախարար Դանիել Միտովն ընդունել է այդ որոշումը մանրակրկիտ վերլուծության հիման վրա: Ինձ հայտնել են, որ նա խորհրդակցություն է անցկացրել վարչապետ Բոյկո Բորիսովի և նախագահ Ռոսեն Պլևնելիևի հետ», - հայտարարել է Նենչևը:
Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե որևէ օդանավ խախտի թռիչքների համար փակ օդային ճանապարհը:
«15 րոպեի ընթացքում օդանավի անձնակազմը նախազգուշացում կստանա նշված օդանավակայանում վայրէջք կատարելու անհրաժեշտության մասին: Եթե պահանջը չկատարվի, մենք ստիպված ենք լինելու դիմել այնպիսի միջոցների, որոնց մասին ես անգամ չեմ էլ ուզում խոսել», - ասել է Նենչևը:
Ինչպես տեղեկացնում է «Regnum»-ը, չհաստատված տեղեկությունների համաձայն` մարդասիրական օգնությունը դեպի Սիրիա տեղափոխվելու է Իրանի օդային միջանցքով։

7or.am