Լրահոս

09.09.2015 18:51


Թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

Թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Արագածի փողոցի թիվ 99 հասցեի մոտակայքում այրվել է 1000 քմ, Իսակովի պողոտայի 13 հասցեում գտնվող թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի մոտակայքում` 500 քմ, Ֆուչիկի և Աբելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի նախկին ուսումնարանի մոտակայքում այրվել է 400 քմ, Վ. Սարգսյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց` 200 քմ, Աբովյան քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում` 3000 քմ, Գեղարքունիքի մարզի Կախակնի գյուղի սկզբնամասում` 2 հա խոտածածկույթ և 300 եղևնի, Արարատի մարզի Մխչյան գյուղի առաջին փողոցի տներից մեկին հարակից հողամասում` 150 քմ եղեգնուտ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի հանդամասում` 6 հա, Զորական գյուղում` 2000 քմ, Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում` 8 հա, Շիրակամուտ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը