Գեյերին ամուսնացնելուց հրաժարվող ամերիկուհուն ազատ են արձակել
Դատավորն ամերիկուհի պետծառայող Քիմ Դևիսին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Կնոջը ձերբակալել էին գեյ ամուսնությունը գրանցելուց հրաժարվելու համար։ Այս մասին գրում է «The New York Times»–ը։
Որոշվել էր, որ Դևիսը կալանքի տակ է մնալու այնքան, քանի դեռ չի հրաժարվել օրենքին հակասող իր որոշումից։ Աղբյուրը նշում է, որ շրջանային պետծառայողն ընտրովի պաշտոն է, դրա համար էլ նրան աշխատանքից հնարավոր է ազատել միայն դատարանի միջոցով։
Ինքը Դևիսը պնդում է, որ չի կարող գրանցել միասեռ ամուսնություններն իր կրոնական համոզմունքների պատճառով։

7or.am