Օբաման արջի կիսատ թողած սաղմոնն է կերել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը մասնակցում է «NBC»–ով հեռարձակվող «Running Wild» իրապատում հեռուստաշոուին, հաղորդման վարող Բեար Գրիլսի հետ սաղմոն է կերել Ալյասկայում եռօրյա ճանապարհորդության շրջանակներում։ Հաղորդումներից մեկի թիզերը հրապարակվել է «Today»–ում։
Գրիլսն ու Օբաման կիսատ սաղմոն են գտել, որն ամբողջությամբ հոշոտված չի եղել արջի կողմից։Գրիլսը նշել է, որ հաճախ արջերն ուտում են միայն սաղմոնի ամենայուղոտ մասերը՝ անվնաս թողնելով գրեթե ամբողջական միսը։
Մինչ սաղմոնը կխորովվեր, Օբաման ու Գրիլսը զրուցել են գլոբալ տաքացման ազդեցությունների մասին։ Նախագահը նշել է, որ իրեն անհանգստացնում է այդ հարցը՝ իր երեխաների և ապագա թոռների ապագայի մասին մտածելով։
«Սա, թերևս, իմ նախագահության ամենալավ օրերից մեկն էր։ Նախ՝ ես աշխատասենյակում չեմ, և երկրորդ՝ կոստյումով չեմ»,–իր տպավորություններով է կիսվել Օբաման նկարահանումների ժամանակ։
Օբաման արջի կիսատ թողած սաղմոնն է կերել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը մասնակցում է «NBC»–ով հեռարձակվող «Running Wild» իրապատում հեռուստաշոուին, հաղորդման վարող Բեար Գրիլսի հետ սաղմոն է կերել Ալյասկայում եռօրյա ճանապարհորդության շրջանակներում։ Հաղորդումներից մեկի թիզերը հրապարակվել է «Today»–ում։
Գրիլսն ու Օբաման կիսատ սաղմոն են գտել, որն ամբողջությամբ հոշոտված չի եղել արջի կողմից։ Գրիլսը նշել է, որ հաճախ արջերն ուտում են միայն սաղմոնի ամենայուղոտ մասերը՝ անվնաս թողնելով գրեթե ամբողջական միսը։

7or.am