Լրահոս

17.11.2009 15:43

ՕԵԿ պատգամավորը կարդացել է, բայց ոչ այդքան լուրջ

ՕԵԿ պատգամավորը կարդացել է, բայց ոչ այդքան լուրջ

-Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում արտառոց ոչինչ չնկատվեց,-ասել է «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը՝ «7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով Լևոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթին։

-Կարծիքս այն է, որ նա արտահայտել է իր հիմնական պատկերացումները, այն, ինչ ներկա իշխանությունների կողմից կատարվում է՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, սահմանների բացման հետ,-նշել է Հ. Մարգարյանը՝ հավելելով, որ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը նորմալ է գնահատում։

Հարցին, թե պատգամավորն ինչպես է վերաբերվում հատկապես այն հատվածին, որ առաջին նախագահը հիմնական քննադատությունն ուղղել է երկրորդ նախագահին և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, Հ. Մարգարյանը պատասխանել է. «Այս առումով ոչինչ չեմ ուզում ասել, ու կոռեկտ չի լինի գնահատականներ տալ, քանի որ ինքը, որպես առաջին նախագահ, իր գնահատականների մեջ բավականին պարզ էր։ Ինքն արդեն իսկ տվել է իր գնահատականները»։

Ինչ վերաբերում է ելույթի վերջին հատվածին, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանը համեմատականներ է անցկացրել Եղիազար Այնթապցի անունով մի փառամոլ և իշխանատենչ հոգևորականի և Սերժ Սարգսյանի միջև, ապա Հ. Մարգարյանը տվեց հետևյալ պատասխանը.

-Ճիշտն ասած՝ ընթերցելիս այդ հատվածին այդքան լուրջ չեմ վերաբերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։