Լրահոս

08.09.2015 20:34


«Ցունամի» լողափում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ

«Ցունամի» լողափում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15.09-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում` «Ցունամի» լողափում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն լողափի տարածքից դուրս են բերել «Օպել Սերանտերա» մակնիշի 34 TC 668 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 08.51-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել առուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը