Աշխարհ

08.09.2015 21:12


Մեծ Բրիտանիան մինչև 2020թ. 20 հազ փախստական կընդունի

Մեծ Բրիտանիան մինչև 2020թ. 20 հազ փախստական կընդունի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մինչև 2020թ. իր երկիրը պատրաստ է ընդունել 20 հազ փախստական Սիրիայից: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ն:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի մինչև խորհրդարանի ներկայիս կազմի աշխատանքների ավարտը Մեծ Բրիտանիան 20 հազ փախստական ընդունի Սիրիայից», - ասել է Քեմերոնը` նշելով, որ Մեծ Բրիտանիան բարոյական պատասխանատվություն է կրում Սիրիայի մոտակայքում ՄԱԿ-ի կողմից ստեղծված ճամբարներում ապրող փախստականների վերաբնակեցման համար:

Ըստ նրա՝ առաջին հերթին վերաբնակեցնելու են երեխաներին և ծնողազուրկներին: Քեմերոնը նաև ընգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջ տա սիրիական հակամարտությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը