Պուգաչովան տուն է գնում՝ Իսրայելի վարչապետի հարևանությամբ
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան Իսրայելում տուն է գնում։ Այս մասին գրում է «НТВ»–ն՝ տեղական անշարժ գույքի գործակալներին հղումով։
650 քմ տարածքով երեքհարկանի առանձնատունն ունի 5–մետրանոց առաստաղներ, պանորամային պատուհաններ, աստիճան՝ երկրորդ լույսով։ Նախատեսվում է մի քանի ննջասենյակ առանձնացնել, մանկասենյակ և հյուրասենյակ։ Առանձնատունը նաև բիլյարդ, կինոթատրոն և սաունա ունի։

Պրիմադոննան կտեղավորվի Քեյսարիի ամենալավ շրջաններից մեկում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հարևանությամբ։
Առանձնատան արժեքը 7 մլն դոլար է. գործարքը դեռևս քննարկման փուլում է։
Նշենք, որ ներկայումս Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ ապրում է մերձմոսկովյան Գրյազ գյուղում։
7or.am