Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսավարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք է փոխանցի դիմում հետևյալ բովանդակությամբ՝
սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը, գործունեության (գործառնության) տեսակը, գործունեության իրականացման վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման վկայականի սերիան և համարը: ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել լիազոր մարմնի ներկայացմամբ կամ կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում: Լիազոր մարմինը կազմակերպությանը ներառում է ռեեստրում, եթե նրա արտադրական գործընթացի կազմակերպումը և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները (ցանկը տես հղմամբ) համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և անասնաբուժական, ինչպես նաև սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին:
Ի՞նչ է անրաժեշտ ԵՏՄ ռեեստրում ընդգկվելու համար
Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսավարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք է փոխանցի դիմում հետևյալ բովանդակությամբ՝
սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը,
գործունեության (գործառնության) տեսակը,
գործունեության իրականացման վայրը,
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
պետական գրանցման վկայականի սերիան և համարը:
ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել լիազոր մարմնի ներկայացմամբ կամ կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում: Լիազոր մարմինը կազմակերպությանը ներառում է ռեեստրում, եթե նրա արտադրական գործընթացի կազմակերպումը և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները (ցանկը տես հղմամբ) համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և անասնաբուժական, ինչպես նաև սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին:
Մանրամասները՝ snund.am կայքում: