Հայտնաբերել են անդամահատված առեղծվածային ոտքի տիրոջը
Քննիչներն ու Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են սեպտեմբերի 5-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքով անցնող ջրանցքում գտնված անդամահատված ոտքի տիրոջը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ոտքի տերը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Հայկ Լևոնի Ամիրյանն է: Վերջինս այս տարվա օգոստոսի 23-ին Արտաշատի հիվանդանոցում բժիշկ Սահակյանի կողմից վիրահատման է ենթարկվել, քանի որ ունեցել է աջ ոտքի գանգրենա՝ փտախտ: Վիրահատությունը բարեհաջող է անցել և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, երբ վիրահատվածն իրեն արդեն լավ է զգացել, հարազատները բժիշկներից պահանջել են ոտքը և ստացել են այն: Ոտքը տանելով տուն՝ մի քանի օր պահել են, սակայն հետո մեկ այլ քաղաքացու գումար են տվել՝ խնդրելով, որ այն թաղի: Այդ քաղաքացին էլ ոտքը թաղելու փոխարեն այն նետել է ջրանցքը:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։