Աշխարհ

08.09.2015 10:55


Ռումինիան պատրաստ չէ ընդունել բոլոր փախստականներին ԵՄ պարտադիր քվոտայով

Ռումինիան պատրաստ չէ ընդունել բոլոր փախստականներին ԵՄ պարտադիր քվոտայով

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտարարել է, որ իր երկիրը կարող է կամավոր սկզբունքով առավելագույնը 1785 ներգաղթյալ ընդունել ԵՄ–ում փախստականների ճգնաժամը լուծելու համար, բայց հանդես է գալիս ցանկացած պարտադիր քվոտայի դեմ։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

ԵՄ ծրագրի շրջանակներում Իտալիայից, Հունաստանից և Հունգարիայից ԵՄ մյուս երկրներ պետք է տեղափոխվի ընդհանուր առմամբ մինչև 160 հազ ներգաղթյալ։ Համաձայն այդ ծրագրի՝ Ռումինիան պետք է ընդունի 6 351 ներգաղթյալ։

«Մենք կարող ենք այդ հարցը խաղաղ ձևով լուծել և պատասխանատու ու կարեկցաբար վերաբերվել այն երկրներին, որոնք բազմաքանակ ներգաղթյալներ են ընդունել։ Չեմ կարծում, որ պարտադիր քվոտաները հարցի լուծում են»,–ասել է Յոհաննիսը՝ հավելելով, որ իր երկիրն ի վիճակի է ընդունել ոչ ավելի, քան 1 785 մարդու։

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք ներգաղթյալները հատել երկրի սահմանը մոտ օրերս, նախագահը պատասխանել է՝ այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, քանի որ Ռումինիան շենգենյան գոտում չէ, և ներգաղթյալները ստիպված կլինեն որոշակի կանոնների հետևել, եթե ուզում են այդ երկիր հասնել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլովակիայի ԱԳՆ–ն պնդում է կամավոր մոտեցում ցուցաբերել ներգաղթյալներին ընդունելու հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը