Տնտեսական

07.09.2015 23:02


Հայաստան մատակարարվող գազի գինը նվազել է

Հայաստան մատակարարվող գազի գինը նվազել է

Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ են կատարվել։ Այս մասին արձանագրությունը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՌԴ էներգետիկայի նախարարությունները։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»–ը, Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազել է 24 դոլարով՝ 1000 խ/մ ռուսական գազի բազային գինը 189 դոլարից դարձել է 165 դոլար:

Նշվում է նաև, որ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և ընկերության հետագա գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կկատարվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը