Քաղաքական

07.09.2015 22:44


Կայացել է Սարգսյան–Պուտին հանդիպումը. ՌԴ–ն 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կտա

Կայացել է Սարգսյան–Պուտին հանդիպումը. ՌԴ–ն 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կտա

Այսօր կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կհատկացնի:

«Ստորագրված այդ համաձայնագիրը թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում շարունակում են առանցքային մնալ էներգակիրների սակագնի խնդիրները:

«Այս ճգնաժամային իրավիճակում արժութային տատանումները ցավոտ ազդեցություն են ունենում սակագների վրա: Հույսով եմ՝ նոր և լավ լուծում կգտնենք»,-հավելել է Ս. Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը