Մեծ Բրիտանիայում որոշ գարեջրատներ պատմական հուշարձաններ են հայտարարվել
Մեծ Բրիտանիայում որոշ գարեջրատներ հատուկ պահպանվող շենքերի շարքին են դասվել: Ինչպես տեղեկացնում է «Euromag»-ը, խոսքն այն գարեջրատների մասին է, որոնք կառուցվել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև:
Նշվում է, որ դեռ 1980-ական թթ. երկրում հաշվառված էր 69 հազգարեջրատուն, իսկ այսօր նրանց թիվը կրճատվել է մինչև 48 հազ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանցից շատերը բնակարանների են վերածում կամ պարզապես քանդում։
Արդյունքում՝ ամենանշանավոր գարեջրատները պահպանելու նպատակով «Historic England» ճարտարապետական ժառանգության պաշտպանության գործակալությունը նրանց պատմական հուշարձանների կարգավիճակ է շնորհել:
Մեծ Բրիտանիայում որոշ գարեջրատներ պատմական հուշարձաններ են հայտարարվել
Մեծ Բրիտանիայում որոշ գարեջրատներ հատուկ պահպանվող շենքերի շարքին են դասվել: Ինչպես տեղեկացնում է «Euromag»-ը, խոսքն այն գարեջրատների մասին է, որոնք կառուցվել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև:
Նշվում է, որ դեռ 1980-ական թթ. երկրում հաշվառված էր 69 հազ գարեջրատուն, իսկ այսօր նրանց թիվը կրճատվել է մինչև 48 հազ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանցից շատերը բնակարանների են վերածում կամ պարզապես քանդում։

7or.am