Լրահոս

07.09.2015 19:35


Բաժակակիցների հետ խմել և գողացել է նրանց հեռախոսները

Բաժակակիցների հետ խմել և գողացել է նրանց հեռախոսները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ Բագրատունյաց փողոցի 18 շենքի թիվ 35 բնակարանում, ոմն Հարութի և Արամի հետ ալկոհոլ օգտագործելուց հետո, օգտվելով նրանց անուշադրությունից՝ գողացել է նրանց բջջային հեռախոսները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հարութը 1987 թ. ծնված Հարութ Վ.-ն է:
Սուրեն Մ.-ն խոստովանել է նաև, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան այգում մի քաղաքացուց գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1992 թ. ծնված Արման Ա.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը