Լրահոս

07.09.2015 14:45


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին

Oգոստոսի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։

«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը