Աշխարհ

07.09.2015 18:35


Մոնղոլիայի իշխանությունները մտադիր են նվազեցնել աղի օգտագործումը

Մոնղոլիայի իշխանությունները մտադիր են նվազեցնել աղի օգտագործումը

Մոնղոլիայի իշխանությունները հաստատել են աղի օգտագործման նվազեցման 10 տարվա ազգային ռազմավարությունը: Այս մասին հայտնում է «FlashSiberia»-ն:

Նշվում է, որ Հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալների համաձայն` երկրի բնակիչն օրական օգտագործում է աղի ավելի քան 11 գ, իսկ Մոնղոլիայի արևմտյան հատվածում այդ թիվը կազմել է 15,5 գ, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել ոչ ավելի, քան 5 գ աղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը