Աշխարհ

07.09.2015 14:20


Դեպարդիեն ուզում է ռուսերենով Իվան Գրոզնու դերը խաղալ

Դեպարդիեն ուզում է ռուսերենով Իվան Գրոզնու դերը խաղալ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն «России 24»–ին տված հարցազրուցյում ասել է, որ կուզենար Իվան Գրոզնու դերը խաղալ։ Նա հիշեցրել է, որ ռուս ցարին մարմնավորում է օպերային բեմադրության մեջ։

«Բոլոր բառերը ռուսերեն եմ ասում. սովորել եմ հնչյունական տարբերակով»,–ասել է դերասանը։

Բացի այդ, Դեպարդիեին հետաքրքրում է նաև 1812թ. պատերազմի թեման։

«Ինչպիսի էություն, խիզախություն պետք է ունենալ Մոսկվան այրելու և թշնամուն ներս թողնելու համար։ Դա անհավանական է։ Եվ դրա համար էլ ես սիրում եմ ռուսներին»,–ասել է դերասանը։

Ռուսական ֆիլմերից ամենաշատը Դեպարդիեն հավանել է «Սիբիրյան սափրիչը», որով էլ սկսվել է նրա ծանոթությունը Սիբիրի հետ։

«Ես սիրում եմ ֆիլմեր, որոնք ստիպում են արտասվել, ինչ–որ բան վերաիմաստավորել։ Վերջերս ինձ շատ դուր եկավ Կոնչալովսկու «Փոտատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը։ Սիրում եմ Լունգինին, իհարկե, Տարկովսկուն»,–հավելել է դերասանը։

Նշենք, որ Դեպարդիեն մասնակցում է «Աստղերը Բայկալում» Х միջազգային երաժշտական փառատոնին, որն ընթանում է Իրկուտսկում։ «Երկուսի երաժշտությունը» ներկայացման մեջ Դեպարդիեի կնոջ դերում Ֆաննի Արդանն է։ Այն կցուցադրվի հոկտեմբերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը