Լրահոս

07.09.2015 10:30


Ինքնասպանության փորձ՝ ՀՀ կառավարությունում

Ինքնասպանության փորձ՝ ՀՀ կառավարությունում

Սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքի դարպասների մոտից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:

Այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ է, կոչումով՝ ենթասպա և խնամքի տակ ունի 1 անչափահաս աղջիկ երեխա: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լ. Հովհաննիսյանը անվտանգության աշխատակից է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը