Լրահոս

17.11.2009 14:54

ՀԱԿ համակարգողի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

ՀԱԿ համակարգողի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր «Հայացք» ակումբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ ասել է.

-Ես հաճույքով կմեկնաբանեի քաղաքակա՛ն հայտարարությունը։ Ցավոք, արված հայտարարությունը որսկանի հայտարարություն է, որսորդի բառապաշար է, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, քանի որ սաֆարիների չենք մասնակցել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, մեկնաբանելով իր հասցեին Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները, հայտարարել էր, թե դրանք աբսուրդային են։

«Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի մասին պատմություններ: Խոսում էին առյուծների, ընձառյուծների, ցլերի և փղերի ուժի, ճարպկության և վտանգավորության մասին: Ներկաներից մեկը՝ մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում և հավելում, թե ամենավտանգավոր և ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան բավական ջարդել է: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»,- մասնավորապես նշել էր Ռ. Քոչարյանը՝ հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։