Աշխարհ

07.09.2015 10:30


Քիշնևի ցուցարարները սկսել են վրաններից ավաններ կառուցել (տեսանյութ)

Քիշնևի ցուցարարները սկսել են վրաններից ավաններ կառուցել (տեսանյութ)

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը կհանդիպի Քիշնևի բողոքի ակցիայի մասնակիցների հետ։ Վերջինները վարչապետին խնդրագիր են հանձնել՝ պահանջելով նախագահի և կառավարության հրաժարականը։ Ցուցարարները պահանջում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Վարչապետը խոստացել է, որ բանակցությունների համար սոցիալական աշխատանքային խումբ կստեղծվի։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ բողոքարարները մտադիր չեն ցրվել, քանի դեռ ներկայացված պահանջները չեն իրագործվել։ Քիշնևում արդեն սկսել են վրաններից ավաններ կառուցել։

«Россия 24»–ի տեղեկացմամբ՝ ներկայումս փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքված։ Բողոքի ակցիան, որին դիմելու առիթ է հանդիսացել երկրի բանկերից միլիարդավոր եվրոների հափշտակությունը, դարձել է ամենազանգվածայինը վերջին տարիների ընթացքում։

Ցուցարարներին չի գոհացնում նաև երկրի իշխանությունների վարած եվրաինտեգրման ուղղությունը։ Նրանց են միացել գյուղատնտեսներ, որոնք ԵՄ հետ ասոցացվելու պատճառով կորցնում են ՌԴ–ում և ԵՏՄ մյուս երկրներում շատ ավելի շահութաբեր շուկաները։

Մոլդովական մայրաքաղաքում տիրող իրավիճակը չափազանց լարված է։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը գրոհելու փորձի ժամանակ մի քանի ակտիվիստ էր ձերբակալվել. շենքի մոտ հատուկջոկատայիններ են կենտրոնացվել, ճնշման ժամանակ մի քանի մարդ էր տուժել։

Այդուհանդերձ, իշխանությունները հավաստիացնում են, որ պատրաստ են խաղաղ երկխոսությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը