Թայլանդի Ազգային խորհուրդը չեղարկել է նոր Սահմանադրության նախագիծը
Բարեփոխումների հարցերով Ազգային խորհրդի անդամները, որը ստեղծվել էր Թայլանդի ռազմական իշխանությունների կողմից՝ քաղաքական և սոցիալական բարեփոխումների նախագծեր մշակելու նպատակով, չեղարկել են նոր Սահմանադրության նախագիծը։
Փաստաթղթին դեմ է քվեարկել խորհրդի 135, կողմ՝ 105, ձեռնպահ՝ 7 անդամ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Թայլանդում ժամանակավոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտել անմիջապես 2014թ. մայիսի պետական հեղաշրջումից հետո, երբ ռազմական գործիչները տապալեցին վարչապետ Յինգլակ Չինավաթի կառավարությունը։ Ռազմական ղեկավարությունը խոստացավ «իշխանությունը վերադարձնել ժողովրդին» բարեփոխումների ծրագրի մշակումից և գործի դնելուց հետո, որոնք կոչված էին հետագայում թույլ չտալ նմանատիպ մասշտաբի քաղաքական հակամարտություններ։ Հիմնական բարեփոխումներից մեկն էլ համարվում է «մշտական» Սահմանադրության ստեղծումը։

7or.am