Աշխարհ

07.09.2015 09:45


Իսրայելը կպարսպի իր սահմանը ներգաղթյալների դեմ

Իսրայելը կպարսպի իր սահմանը ներգաղթյալների դեմ

Իսրայելը պատվարային շինություններ կկառուցի Հորդանանի հետ իր սահմանին ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին, «The New York Times»–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա նաև չեղարկել է Սիրիայից փախստականներ ընդունելու վերաբերյալ ընդդիմադիր քաղգործիչների առաջարկը՝ հայտարարելով, որ «Իսրայելը շատ փոքրիկ երկիր է»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է ազգային բյուջեից 18 մլրդ դոլար առանձնացնել Սիրիայի փախստականներին օգնելու համար։ Այս մասին հայտնել էր ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը