Քաղաքական

06.09.2015 12:48


Մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող

Մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը