Լրահոս

06.09.2015 12:43


Թիվ 133 դպրոցի մոտ այրվել է 400 քմ խոտածածկ տարածք

Թիվ 133 դպրոցի մոտ այրվել է 400 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 5-6-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մալխասյանց փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ թիվ 133 դպրոցի մոտակայքում` 400 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում՝ ձորի մեջ` 600 քմ, Բագրևանդ թաղամասի թիվ 50 փողոցի 5-րդ տան մոտակայքում` 5000 քմ խոտածածկ տարածք:

Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 1 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղում` 8 հա, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի նոր գերեզմանատանը` 1500 քմ, Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում` մոտ 2 հա հնձած ցորենի, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում` 1500 քմ, Ուջան գյուղի սկզբնամասում` 4 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի գերեզմանոցում` 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը