Լրահոս

05.09.2015 13:47


Ողնաշարի խնդիրներով աղջիկները 5 անգամ ավելի են, քան տղաները

Ողնաշարի խնդիրներով աղջիկները 5 անգամ ավելի են, քան տղաները

Դպրոցական երեխայի պայուսակը չպետք է լինի ավել քան 5 կգ.։ Ինչպես հայտնում է «a1plus.am»–ը, զգուշացնում է բժիշկ-օրթոպեդը, այլապես ողնաշարի տարբեր տեսակի հիվանդություններն անխուսափելի կլինեն։

«Իսկ տարրական դասարանների աշակերտների մոտ 2–2.5 կգ–ից ավել չպետք է լինի, ու ամենակարեւորը՝ ցանկացած տարիքում պայուսակը պետք է լինի երկթեւ, որպեսզի ծանրաբեռնվածությունը չլինի միակողմանի եւ ողնաշարի շեղումներ չլինեն»,- խորհուրդ է տալիս Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արարատ Նազանյանը:

Բժիշկը ցավով է նշում, որ ողնաշարի խնդիրներով դիմող երեխաները շատ են: Ի դեպ, աղջիկները 5 անգամ ավելի են, քան տղաները. «Այս ամենին էլ ավելանում է երեխայի մտավոր ծանրաբեռնվածությունը, եւ երեխան ուղղակի չի ուզում գնալ դպրոց: Պետք է խնդիրը ժամանակին լուծել»:

Արարատ Նազանյանը կարեւորում է նաեւ երեխայի կոշիկների ընտրությունը. «Միջնային հատվածում պետք է լինի սուպինատր, հետեւի մասը պետք է լինի ամուր, իսկ կողքային բարձրությունը՝ մինչեւ պճեղները, սա լավագույն ձեւն է: Սխալ կոշիկը կարող է հանգեցնել զսպանակային քայլքի շեղման»:

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը