Աշխարհ

05.09.2015 19:17


«Google»–ը կվերադառնա Չինաստան

«Google»–ը կվերադառնա Չինաստան

«Google» ընկերությունը, որը 2010թ. հունվարին մեծ աղմուկով լքել էր Չինաստանը` հրաժարվելով իշխանության պահանջած գրաքննությունից, պատրաստվում է վերադառնալ չինական շուկա: Այդ մասին հայտնում է «The Information»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` «Google»-ը պատրաստվում է, այսպես կոչված, «ագրեսիվ» ընդարձակման «Android Wear»-ի և կրելու այլ սարքավորումների համար հատուկ հարթակ ստեղծելու միջոցով: Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է «Google Play» առցանց խանութի չինական տարբերակը գործարկել, որը կհամապատասխանի Չինաստանի իշխանության այնպիսի պահանջներին, ինչպիսիք են, օրինակ, որոշ տիպի տեղեկություններով համացանցում կիսվելը։

Համապատասխան նորամուծությունների մասին տեղեկություններ հաղորդելը նախատեսվում է սեպտեմբերի վերջին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը