Լրահոս

17.11.2009 14:27

Լարիսա Ալավերդյան. «…ես համաձայն չեմ ՀՀ առաջին նախագահի հետ»

Լարիսա Ալավերդյան. «…ես համաձայն չեմ ՀՀ առաջին նախագահի հետ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի վերջին ելույթի մասին` «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության հարցի մասին նրա ասածներն ուղղակի հակասում են այն պատկերացումներին, որոնք հիմնաված են իրավական փաթեթի վրա։

-Մասնավորապես՝ երբ խոսում է խաղաղարար ուժերի մասին։ Ես դա խառնարար ուժեր եմ անվանել, որովհետև բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ այդպիսի ուժերն ուղղակի արյուն են բերել այն տարածքների վրա, որտեղ եղել են,-ասել է նա։

Լարիսա Ալավերդյանը անհամաձայնություն է հայտնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե հայ-թուրքական հարաբերություններին «ո՛չ» ասող ուժերը պահանջատիրության կողմնակից են, և դա չի կարող դիվանագիտության հիմք լինել։

-Թող պահանջատիրությունը հայերը չսեփականաշնորհեն։ Դրանք միջազգային իարավունքում և պրակտիկայում գործող նորմեր են, և դա զուտ հայկական խնդիր չէ։ Հակառակը, շատ կան պետություններ, որոնք իրար հանդեպ պահանջներ  ունեն, և ես համաձայն չեմ առաջին նախագահի հետ, որ պատմական իրավունք գոյություն չունի։ Ես գտնում եմ, որ բոլոր ձևերը, որոնք  այսօր օգտագործվում են, պետք  է արդյունավետ օգտագործվեն, այլ ոչ թե մերժվեն՝ մեկը մերժվի՝ հօգուտ մյուսի, չի կարելի միայն մի բանի վրա հենվել,-ասել է ԱԺ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։